ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել

Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել
10.09.2014 | 16:47

Սեպտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող կողմը անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների համար որպես պատժաչափ պահանջեց տուգանքից մինչև 8,5 տարի ազատազրկում: Մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի համար մեղադրող կողմը պահանջեց յոթ տարվա, իսկ նրա անչափահաս որդու՝ Շահենի համար հինգ տարվա ազատազրկում:

Մեկ տարի առաջ, հունիսին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի դաժան սպանությունից հետո կալանավորվեցին, այնուհետև ազատ արձակվեցին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Մարզպետը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս օրերին խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իշխանությունները մտադիր են Սուրեն Խաչատրյանին կրկին նշանակել Սյունիքի մարզպետ:
irates.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԽՍՀՄ իշխանությունների օրոք այլախոհ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում ժամանակին իր այլախոհ ընկերներից Շահեն Հարությունյանի որդու և թոռան նկատմամբ այսօրինակ խիստ պատժաչափ պահանջելու մասին, երբ նրանք ընդամենն ակցիա են իրականացրել, իսկ Սյունիքի նախկին մարզպետի որդին և թիկնապահն այսօր ազատության մեջ են:
Ռազմիկ Զոհրաբյանը հրաժարվեց որևէ կարծիք հայտնել Շանթ Հարությունյանի և նրա որդու գործունեության և նրանց նկատմամբ հնարավոր պատժաչափի մասին: Նույնկերպ նա հրաժարվեց ԽՍՀՄ օրոք այլախոհ Պարույր Հայրիկյանի այսօրվա գործունեությունը մեկնաբանելուց:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին խոսակցություններին, ապա նա արձագանքեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ